Մեկնարկել է «Եվրատեսիլ 2020»-ի առաջին «համերգը», որն այս տարի տեղի է ունենում առցանց համերգների տեսքով։ Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 14-ին է: Իսկ եզրափակիչ օրվա՝ մայիսի 16-ի համար պատրաստվում է հատուկ շոու: Այս մասին հայտնում է armradio.am-ը:
Ըստ մրցույթի ժամանակ նախատեսված հերթականության՝ ցուցադրվում են մասնակից երկրները ներկայացնող արտիստների տեսահոլովակները։
«Եվրատեսիլ 2020»-ի ժամանակ քվեարկություն չի լինի։ «Լուսարձակի՛ր, Եվրոպա» (Europe Shine A Light) անունը կրող եզրափակիչ համերգի ժամանակ կներկայացվեն 41 երկրի ներկայացուցիչները։ «Եվրատեսիլ 2020»-ում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը։