Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել մայիսի 19-ին՝ Մինսկում, կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններից ելնելով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Բելառուսի նախագահը, Sputnik-ի փոխանցմամբ, նշել է, որ ԵԱՏՄ նախորդ տեսակոնֆերանսի ժամանակ բարձրացրել է ռուսական գազի գնի հարցը և որ առաջիկայում տեղի է ունենալու խորհրդակցություն այդ հարցի շուրջ: