Ռուսաստանի Դաշնությունից մայիսի 15-ին կվերսկսվեն դեպի Հայաստան կանոնավոր չվերթները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հարցին, ասաց փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը:
«Մայիսի 15-ից արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանից, ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին որոշակի կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ ՀՀ՝ ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմաններով»,- ասաց Ավինյանը: