Սլովենիայի կառավարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին պայմանավորված վարակի տարածման ցուցանիշների նվազման հետ, հայտնում է РИА Новости-ն:
«Կառավարությունը հեռավար նիստի ժամանակ հայտարարել է, որ համավարակային իրավիճակը, որը հայտարարվել է 2020 թվականի մարտի 12-ին, հաղթահարել են: Հանրային առողջության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն, բնակչության շրջանում կորոնավիրուսի տարածումը նվազել է»,- հայտնել է կառավարությունը:
Վերջին տվյալներով, Սլովենիայում իրականացվել է ավելի քան 66 հազար թեստավորում: Երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1465, որից մահացել է 103-ը: Վերջին օրը կորոնավիրուսի ախտորոշում հաստատվել է ընդամենը մեկ քաղաքացու մոտ:
Կառավարության որոշմամբ հնարավոր է դառնում Սլովենիայի սահմանը հատել Ավստրիայից, Իտալիայից և Հունգարիայից, ինչպես նաև օդանավակայանի բացումը անվտանգության կանոնների պահպանմամբ: