Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ՆԱՏՕ-ի միջև ռազմական հակամարտության անմիջական սպառնալիք չկա՝ չնայած միջազգային խոշոր հիմնախնդիրները լուծելու տարբեր մոտեցումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոնֆլիկտի անմիջական սպառնալիք չկա: Նույնիսկ տարաձայնությունների, միջազգային խոշոր հիմնախնդիրների և մարտահրավերների լուծման մոտեցումներում տարբերությունների առկայության դեպքում նման հակամարտության հիմքեր չկան,- ասել է Զասը:- Ավելին, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի պետությունների հասարակությունները և քաղաքական էլիտան, ինչպես և մենք, գիտակցում են հակամարտության գլոբալ աղետալի բնույթը»:
«Այս ամենն օբյեկտիվորեն ադեկավտ արձագանք է պահանջում ՀԱՊԿ-ից և հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մշտական պատրաստակամություն: Այս առումով քաղաքական և դիվանագիտական արձագանքման միջոցառումներ են մշակվում, ամրապնդվում է կազմակերպության ռազմական բաղադրիչը, շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժեր) մարտական հնարավորությունների բարձրացման և դրանց կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա:
Զասը հավելել է, որ այս բոլոր միջոցներն ուղղված են բացառապես ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: