Ադրբեջանը կայանալիք լայնամասշտաբ զորվարժությունների մասին չի ծանուցել ո´չ Հայաստանին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին: Այս մասին «Արմեդիա ՏՎԳ»-ին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նախօրեին հայտի դարձավ, որ մայիսի 18-22-ն Ադրբեջանում անցկացվելու են պլանային լայնածավալ ռազմական զորավարժություններ, որին մասնակցելու է մինչև 10 հազար զինծառայող, օգտագործվելու է մոտ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, բանակային ավիացա:
Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի՝ նմանատիպ լայնածավալ զորավարժություններ անցկացնելուց առաջ Ադրբեջանը պարտավորվում է ծանուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային կազմակերպություններին:
«Արմեդիա ՏՎԳ»-ն դիմել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին՝ ճշտելու, թե արդյոք Ադրբեջանը նախապես ծանուցել է զորավարժությունների մասին:
«Ադրբեջանը կայանալիք լայնամասշտաբ զորվարժությունների մասին չի ծանուցել ո´չ Հայաստանին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին», - հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: