Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` խնդրելով նվազեցնել հանրապետություն ներկրվող բնական գազի գինը: Այս մասին տեղեկացնում է finance.rambler.ru կայքը` հղում կատարելով Ղրղզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովին:
«Պետական կոմիտեն ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին հասցեագրված նամակ էր ուղարկել 2020 թվականի ապրիլի 23-ին»,-ասել է Օսմոնբետովը:
Նրա խոսքով՝ Ղրղզստանում կորոնավիրուսի և մի շարք այլ պատճառներով ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը կարող է ստիպել բնակիչներին հրաժարվել գազի օգտագործումից, քանի որ ղրղզական սոմի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ինքնաբերաբար բարձրանում է:
«Մենք ռուսական կողմին խնդրում ենք վերանայել դրա վաճառքի գինը և այն դարձնել 150 դոլարից պակաս 1000 խորանարդ մետրի համար»,-խնդրել է Օսմոնբետովը:
Ներկա դրությամբ Ղազախստանը Ռուսաստանից գազ է գնում 1000 խորանարդ մետրի համար 170 դոլար գնով: