Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 16-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4283 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 55 դեպք, մահվան ևս 22 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2415 անձ: Ապաքինվել է 1791 անձ: