Մահացել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արդեբիլին, հաղորդում է Mehr գործակալությունը:
Մահվան պատճառտ ուղեղի արյան զեղումն է: Երկու շաբաթ առաջ նա կոմայի մեջ է ընկել:
Կազեմպուր Արդեբիլին հեղինակավոր ֆիգուր է համարում Իրանի միջազգային նավթային քաղաքականության մեջ:
1980-ական թվականներին նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի և նավթի նախարարի տեղակալի պաշտոնները:
1990-ականներին եղել է Ճապոնիայում Թեհրանի դեսպանը, միաժամանակ զբաղեցրել է ՕՊԵԿ-ի ներկայացուցչի պաշտոնը: