Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից չեղարկել մուտքի և ելքի արգելքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Տարբեր երկրների և տարածաշրջանների նկատմամբ կարող են սահմանափակումներ կիրառվել՝ ելնելով կորոնավիրուսի համավարակի տարածման իրավիճակից:
Մայիսի 4-ից իտալացիները հնարավորություն են ստացել այցելել սահմանակից շրջաններ: Մայիսի 18-ից լիովին կչեղարկվեն Իտալիայի ներսում տեղաշարժի սահմանափակումները:
Մինչև հունիսի 2-ը արգելքի տակ է մնում հասարակական տրանպորտով տեղաշարժը:
Վատիկանի կամ Սան Մարինոյի և հարակից շրջանների միջև տեղաշարժը կթույլատրվի: