Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների թույլ են տվել հատել սահմանը բուժհաստատություններում բուժման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Anadolu-ին:
Այս որոշումը երկրի կառավարությունը կայացրել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մտցված կարանտինը պարզեցնելու միջոցառումների շրջանակներում:
Թույլտվությունը տարածվում է նաև Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Ջիբութիի, Իրաքի, Ղազախստանի, Քաթարի, Ղրղզստանի, Լիբիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիների վրա:
Միևնույն ժամանակ, միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ ունեցող հիվանդները կարող են հատել Թուրքիայի հետ սահմանը: Երկրում բուժում ստանալու ցանկություն ունեցող օտարերկրացիների մասին տեղեկատվությունն առաջին հերթին մուտքագրվելու է բժշկական հսկողության միջազգային համակարգ: Նախնական հաստատում ստանալուց հետո նոր նրանց կտրվի Թուրքիայի բժշկական հաստատություններում բուժման թույլտվություն: