Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 189 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 17-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4472 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 60 դեպք, մահվան ևս 24 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2463 անձ: Ապաքինվել է 1925 անձ: