Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 18-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4823 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 61 դեպք, մահվան ևս 25 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2718 անձ: Ապաքինվել է 2019 անձ: