Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 218 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5041 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 64 դեպք, մահվան ևս 25 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2788 անձ: Ապաքինվել է 2164 անձ: