Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրուսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի վերականգնողական հիվանդանոցում»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:
Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: