ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար Աֆրիկայի երկրներին:
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը իրենց քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,-նշել է Գուտերեշը:
Դրանից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար: