Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 230 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5271 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 67 դեպք, մահվան ևս 27 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2758 անձ: Ապաքինվել է 2419 անձ: