Վաղը՝ մայիսի 21-ին ժամը 16:00 ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դեսպան Թրեյսին կխոսի Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության և նոր կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի շուրջ հայ-ամերիկյան համագործակցության մասին։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Դեսպանը Հայաստանի համար լավ լուր ունի։
Թեմային վերաբերող ձեր հարցերն այս պահից կարող եք զետեղել սույն գրառման մեկնաբանություններում, իսկ վաղը` ֆեյսբուքյան ուղիղ եթերում լսեք պատասխանները Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարից»,- նշված է հայտարարությունում: