Կարծում եմ, որ այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու հնարավոր չէր անել, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ խոսելով Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին: Այս մասին հայտնում է «Aysor.am»-ը:
«Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահմաններին՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել», - նշել է պաշտոնյան:
Բալայանն ընդգծել է, որ եթե զգան, որ ադրբեջանական գործողությունները Հայաստանի կամ Արցախի կամ համար սպառնլիք կպարունակեն, առանց վարանելու տեղում կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն:
«Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա մասին քաջատեղյակ է, քանի որ մենք նախօրոք դրա մասին հայտարարել ենք: Նորից եմ ասում՝ անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխութուն մեր մարտական պարտականության կրման վրա չկա: Իհարկե, զգոնությունն ավելի բարձացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում, որպես այդպիսին, չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից», - նշել է փոխնախարարը: