Իրաքում ձերբակալել են ալ-Բաղդադիի հավանական իրավահաջորդին
Իրաքի հատուկ ծառայությունները ձերբակալել են Աբդուլլա Քարդաշին, ով, ամենայն հավանականությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդն է, հայտնում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը:
Նշվում է, որ ձերբակալությունն իրականացվել է հավաստի տեղեկությունների հիման վրա:
Լրատվամիջոցների տեղեկությամբ՝ Քարդաշը նշանակվել է ԻՊ նոր առաջնորդ 2019 թվականի հոկտեմբերին խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից ժամեր անց:
Քարդաշը ահաբեկիչների ամերիկյան ցուցակում է 2015 թվականից: ԱՄՆ-ը նրա համար հայտարարել էր 5 մլն դոլար պարգևատրում: