Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 335 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 21-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5606 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 70 դեպք, մահվան ևս 27 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2928 անձ: Ապաքինվել է 2581 անձ: