Հանրապետության տարածքում՝
Մայիսի 21-ի ցերեկը, 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-25-ը՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Մայիսի 21-ի ցերեկը, 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է, 23-25-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։