ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը դուրս կգա «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավարը պարզաբանել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն երկիրը հավատարիմ չի պայմանագրին։
Հիշեցնենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։