Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի Հանրապետության նախկին և նորընտիր նախագահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Անթիլիասի կայքէջից։
Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նախ հեռախոսազրույց է ունեցել Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Նրանք անդրարադարձել են նախկին տարիների իրենց ունեցած սերտ գործակցությանը։
Այնուհետև Արայիկ Հարությունյանի հետ զրույցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը վերահաստատել է նույն ոգով ու հանձնառությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործակցությունը Արցախի Հանրապետության հետ։
Նորընտիր նախագահն, իր հերթին, հիշել է իր հաճախակի այցելություններն Անթիլիասի Մայրավանք, ինչպես նաև հիշատակել Արցախի բարգավաճման գործում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նպաստը։