Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 322 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 5928 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 74 դեպք, մահվան ևս 28 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2952 անձ: Ապաքինվել է 2874 անձ: