Արցախի Հանրապետությունում թեստավորված 10 քաղաքացու մոտ նոր տիպի կորոնավիրուսի հետազոտման թեստի արդյունքները բացասական են, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։ Այս մասին տեղեկանցում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական: Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշների արդյունքները, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից»,- նշում են նախարարությունից:
Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: