«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի։
Էդհիի հիմնադրամի ներկայացուցիչ Սաադ Էդհին ասել է, որ իրենք աղետի վայրից 35 մարմին են փոխանցել տարբեր հիվանդանոցներ: Հիշեցնենք՝ ավելի վաղ աղբյուրները նշում էին, որ ինքնաթիռի կործանվելու վայրից տարհանել են 13 դի։
«ՌԻԱ Նովոստի»-ին Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կարաչի օդանավակայանի մոտ վթարված օդանավում եղել է 91 ուղևոր։
«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռն ընկել է Կարաչիից ոչ հեռու գտնվող բնակելի տների վրա։ Անհասկանալի պատճառով օդաչուն որոշել է հեռանալ երկրորդ շրջան, թեև քաղաքային օդանավակայանի երկու թռիչքուղիները պատրաստ էին վայրէջքի համար։