Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի աջակցում իսրայելական գործողություններին, որոնք ուղղված են «Հորդանան գետի Արևմտյան ափի գրավմանը» և Իսրայելական ինքնիշխանության տարածմանն այս տարածքի վրա: Այս մասին փոխանցում է RG-ն՝ հղում կատարելով SPA սաուդյան լրատվական գործակալությանը:
Թագավորությունը դատապարտում է ցանկացած միակողմանի միջոցառում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ցանկացած խախտում, ինչպես նաև ցանկացած բան, ինչը կարող է խաթարել խաղաղության գործընթացը վերսկսելու և տարածաշրջանում անվտանգության և կայունության հասնելու հնարավորությունները:
Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ նոր կառավարության օրոք նա կարող է օգտվել գրավյալ Արևմտյան ափին գտնվող «Հրեական բնակավայրերի և Հորդանան գետի հովտի» մասին իսրայելական օրենքից, «որտեղ ծնվել և ապրել է հրեա ժողովուրդը»: