Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 6302 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 77 դեպք, մահվան ևս 32 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3257 անձ: Ապաքինվել է 2936 անձ: