Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 359 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 6661 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 81 դեպք, մահվան ևս 33 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3483 անձ: Ապաքինվել է 3064 անձ: