Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 452 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7113 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 87 դեպք, մահվան ևս 39 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3842 անձ: Ապաքինվել է 3145 անձ: