Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։