Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը և երկրում վարակվածներ չկան, հայտարարել է երկրի նախագահ Միլո Ջուկանովիչը:
Չեռնոգորիայի Հանրային առողջության ինստիտուտը կիրակի օրը հայտնել է, որ 68 օրվա ընթացքում առաջին անգամ COVID-19-ով վարակված ոչ մի նոր հիվանդ չի հայտնաբերվել:
«Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը: Հիվանդներ այլևս չկան: Հաջողությամբ վարտվել է ամենակարևոր արժեքների՝ մարդկային կյանքերի համար մեծ պայքարի այս փուլը», - գրել է երկրի նախագահը Twitter-ում:
Ջուկանովիչի կարծիքով՝ նման արդյունքը հնարավոր է դարձել «Չեռնոգորիայի պետական մարմինների և ամբողջ հասարակության պատասխանատվության բարձր մակարդակի շնորհիվ»: Ընդհանուր առմամբ Չեռնոգորիայում համավարակի սկզբից ի վեր 324 մարդ է հիվանդացել, 9 քաղաքացի մահացել է: