Հիմք ընդունելով «Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը՝ ԱՀ կառավարությունը մայիսի 25-ին ընդունել է որոշում՝ 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել հունիսի 6-ը՝ շաբաթ օրը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։