Աֆրիկայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 110 906-ի: Այս մասին հայտնում է ԱՀԿ-ն։ Նույն հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ մահացել է 3 300 մարդ։ Աֆրիկայում կորոնավիրուսի տարածմամբ առաջին տեղում է ՀԱՀ-ը (22 583 վարակվածներ և 429 մահ), երկրորդ տեղում Եգիպտոսն է (16 513 վարակվածներ և 735 մահ), երրորդ տեղում՝ Ալժիրը (8 306 վարակվածներ և 600 մահ), չորրորդ տեղում՝ Նիգերիան (7 839 վարակվածներ և 226 մահ), հինգերորդ տեղում՝ Մարոկկոն (7 429 վարակվածներ և 198 մահ):