Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո իր տեսողությունը վատացել է:
«Ես հասկանում եմ, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ստիպված եմ ակնոց կրել: Կարծում եմ՝ դա շատ իրատեսական է, որ [վատթարացած] տեսողությունը կարող է կորոնավիրուսի հետ կապված խնդիր լինել»,- ասել է վարչապետը երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում:
Ապրիլին կորոնավիրուսի պատճառով նա մեկ շաբաթ անցկացրել էր ինֆեկցիոն հիվանդանոցում, այդ թվում մի քանի օր՝ վերակենդանացման բաժանմունքում: Ջոնսոնն այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա տրամաբանակա՞ն է համարում է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին իր ամենամոտ խորհրդական Դոմինիկ Քամինգսի բացատրությունը, ով վերջերս է առողջացել կորոնավիրուսից:
Քամինգսը պատմել էր, որ Լոնդոնից հեռանալու պատճառն այն էր, որ այս կերպ նա որոշել էր ստուգել, արդյոք հիվանդությունից հետո իր տեսողությունը վերականգնվել է և արդյոք նա կարող է մեքենա վարել դեպի Լոնդոն երկար ուղևորության ժամանակ: Ըստ Ջոնսոնի օգնականի՝ ամրոցի շրջակայք հասնելուն պես նա հասկացել է, որ դեռ վատ է տեսնում և վերադարձել է ֆերմա:
Աչքի զննման նման մեթոդի չդիմելու մասին նախազգուշացրել է Անգլիայի և Ուելսի ոստիկանության ֆեդերացիայի նախագահ Ջոն Ափթերը: «Եթե ձեզ լավ չեք զգում, իսկ ձեր տեսողությունը կարող է խախտված լինել, ավտոմեքենա մի վարեք՝ ստուգելու համար՝ կարող եք արդյոք ավտոմեքենա վարել: Դա խելացի քայլ չէ»,- գրել էր նա իրTwitter-ում: