Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7402 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 91 դեպք, մահվան ևս 39 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4052 անձ: Ապաքինվել է 3220 անձ: