Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ հղեց Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի կապակցությամբ։ Հարությունյանը շնորհավորեց բոլորին ուղիղ եթերի ժամանակ։
«Մենք բոլորս պետք է հիշենք Սարդարապատի հերոսամարտը, բոլոր հերոսներին, զորավարներին։ Մայիսը հաղթանակների ամիս է, և մեր պատմական գլխավոր հաղթանակներից մեկը համարում ենք Սարդարապատի ճակատամարտը։ Արցախի մահապարտների գունդը բավականին մեծ դեր է ունեցել, և մենք պետք է հիշենք մեր բոլոր զորավարներին, զինվորներին ու աշխարհազորին»,- նշեց ԱՀ նախագահը։
Մենք պետք է ռազմական հաջողություններն ու հաղթանակները տեղափոխենք պետականաշինության և տնտեսության բնագավառում տարած հաղթանակների դաշտ։