Մոտ օրերս ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն իր արտադրած կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կուղարկի փորձարկման ՀՀ առողջապահության նախարարություն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական ծառայությանը:
Ինստիտուտը ստացել ենք բոլոր անհրաժեշտ նյութերը 100000 թեստի պատրաստման համար: Այս շաբաթվա ընթացքում կամ մյուս շաբաթվա սկզբին թեստերն արդեն կտրվեն նախարարությանը փորձարկման: Փորձարկման շրջանից հետո նախատեսվում է օրական շուրջ 1000-2000 թեստ արտադրել: