Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», - ասվում է նախագահի հրմանագրում: