Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված հաստատված է բավականին ծանր իրավիճակ, պարետատան նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:
«Կարող ենք ասել, որ կորանավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք», - ասել է վարչապետը։
Նա նշել է, որ պարետատան սահմանած կանոնները խախտողների նկատամամբ չեն զլանա ու վարչական հարկադրանքի միջոցներ կկիրառեն։
Փաշինյանի խոսքով՝ հանրապետության տարածքում սկսվել են ռեյդեր։
«Խստացված ստուգումներ կանցկացվեն միջմարզային ճանապարհներին, կսահմանվեն անցակետեր», - ասել է վարչապետը։