Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 372 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 7774 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 98 դեպք, մահվան ևս 44 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4377 անձ: Ապաքինվել է 3255 անձ: