ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերադարձնի ամերիկյան զինվորականներին Աֆղանստանից ողջամիտ ժամկետում, ընդ որում՝ չհստակեցնելով կոնկրետ ամսաթիվը: Այս մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին: Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Բոլորը գիտեն, որ մենք կրճատում ենք ներկայությունը մինչև 8 հազար զինվորական: Մենք կապի մեջ ենք թալիբների հետ, Աֆղանստանի նախագահի հետ: Մենք այնտեղ ոչ թե որպես զինվորներ ենք աշխատում, այլ՝ որպես ոստիկանություն: Կարծում եմ, որ արդեն բավական է»,- ասել է Թրամփը:
«Ես [կոնկրետ ժամկետներ] չունեմ, [մենք կգնանք], երբ անհրաժեշտ կլինի»,- հավելել է Թրամփը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ զիվորականները կարող են վերադառնալ ցանկացած պահի: