Համալիրի տնօրինության հայտարարության համաձայն՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկների ջերմությունը կչափեն ու դիմակներ կբաժանեն նրանց։
Հիմնական կառույցից բացի, հունիսի սկզբից նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։
Իտալիայում գրանցված է կորոնավիրուսի ավելի քան 230 000 դեպք, ապաքինվել է 140 հազար մարդ, մահացել է ավելի քան 33 հազարը: