Իմ հրամանագրով, Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար: Այս մասին քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ես երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք ուղղակի մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասել է նա՝ հավելելով, որ քննարկվել են այլ տարբերակներ:
«Խնդրում եմ սա չհամարել քաղաքական առևտուր: Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել պատասխանատվությունը»,-նշել է նա։