ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 29-ին Չինաստանի հարցով մամուլի ասուլիս է տալու: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հաղորդում է Reuters գործակալությունը:
Մամուլի ասուլիսը, հնարավոր է, վերաբերի Չինաստանի կողմից Հոնկոնգի տարածքում ազգային անվտանգության մասին օրինագծի պատրաստմանը:
Մայիսի 24-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով օգնական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել էր, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի նկատմամբ, եթե համարի, որ Հոնկոնգը զրկվել է բարձր մակարդակի ինքնավարությունից: Հաջորդ օրը նախագահ Թրամփը հաղորդել էր, որ մոտ օրերս մտադիր է հայտարարություն անել Հոնկոնգի հարցով Պեկինի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ, սակայն փակագծերը չէր բացել:
Ինչպես հայտնել էինք, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մայիսի 27-ին հայտարարել էր, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը, վերլուծելով Չինաստանում տիրող իրավիճակը, այլևս չի կարծում, թե Հոնկոնգ հատուկ վարչական շրջանը պահպանում է ինքնավարության զգալի աստիճանը Չինաստանի հետ հարաբերություններում: