Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 460 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 29-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 8676 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 120 դեպք, մահվան ևս 45 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5214 անձ: Ապաքինվել է 3297 անձ: