Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական՝ արտաքին հարցերով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական արտաքին բլոկի հետ կապված: Մնացած ուժերի հետ աշխատում ենք»,-ասաց նա:
Ավելի վաղ Դավիթ Բաբայանը մայիսի 26-ին ազատվել էր Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնից: