Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում մայիսի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 8927 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 127 դեպք, մահվան ևս 48 դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 5435 անձ: Ապաքինվել է 3317 անձ: