Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալյե Պոուն և կառավարության մի շարք անդամներ մեկուսացվել են պաշտոնյայի հետ հանդիպման պատճառով, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Այս մասին հաղորդել է պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Լակալյե Պոուն, ազգային պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան և հանդիպման այլ մասնակիցներ, որին ներկա էր նաև սոցիալական զարգացման նախարարության մարզային վարչության վարակված ղեկավարը, կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն:
Նշենք, որ մայիսի 29-ի դրությամբ Ուրուգվայում վարակվածների թիվը գերազանցում է 800-ը, մահացել է 22 մարդ: